Ասիական ինդեքսներն աճել են- 13/05/25
1 րոպեի ընթերցում

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.43%-ով և կազմել 38183.26 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.10%-ով և կազմել 2772.14 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 3374.87 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.87%-ով և կազմել 23108.27 կետ: