Միջազգային

Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ զորքի դուրսբերումը կսկսվի երկու օրից

1 րոպեի ընթերցում

Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ զորքի դուրսբերումը կսկսվի երկու օրից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորման ուժերի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից:

«Ընդհանուր առմամբ, հակաահաբեկչական գործողության սուր փուլն անցել է: Բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է: Այս կապակցությամբ ես հայտարարում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է։ Երկու օրից սկսվում է ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ղազախստանի նախագահը խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում