Միջազգային

Մահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել Է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին: Այդ մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երեւանի ժամանակով 04:15-ին)»,- գրել Է Կուիլիոն Twitter-ում:

Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել Է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր: Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել Է Կուիլիոն: Հունվարի10-ին Սասոլին հոսպիտալացվել Էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Ինչպես ճշտել Է ANSA գործակալությունը Եվրախորհրդարանի ղեկավարի մասնակցությամբ բոլոր պլանավորված միջոցառումները չեղյալ են հայտարարվել:

Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել Էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն Էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: Նրա մանդատի ժամկետը լրանում Էր հունվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում