Netflix-ի սերիալում ցուցադրված քարտեզները Թուրքիայի հանրության շրջանում մեծ աղմուկի առիթ են հանդիսացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գործող Netflix հարթակով ցուցադրվող բազմասերիանոց սերիալներից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի ճակատամարտերը ներկայացվող հատվածում ցուցադրվել են քարտեզներ, որոնք մեծ աղմուկ են առաջացրել թուրք հանրության շրջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել է Netflix հարթակում, Թուրքիայի տարածքը ներկայացվել է որպես Հայաստանի տարածք։ Թուրքիայի նկատմամբ հիվանդագին թշնամանքը, որն առաջացրել է հանդիսատեսի մեծ հակազդեցությունը, ցույց տվեց, որ նույնիսկ պատմական վավերագրական ֆիլմում նա չի վարանել զիջել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ «Ակիթին»-ին տեղեկացնելով ամերիկյան կինոպլատֆորմի խայտառակության մասին՝ քաղաքացիները նշել են, որ RTÜK-ը (Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդ) պետք է քայլեր ձեռնարկի և ամենածանր պատժամիջոցները սահմանի կազմակերպության նկատմամբ, որը չի վարանում բացահայտ ցուցադրել իր թշնամությունը Թուրքիայի նկատմամբ»,-ասվում է թերթում:

Աղբյուրի համաձայն՝ առաջինը աղմուկ է բարձրացրել Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը:

«Մենք դատապարտում ենք բոլոր այս նախաձեռնությունները, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-նշվել է կենտրոնի հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին