Միջազգային

Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների եւ սաստիկ անձրեւների պատճառով

2 րոպեի ընթերցում

Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների եւ սաստիկ անձրեւների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հյուսիս - արեւելքում եւ հյուսիս - արեւմուտքում առնվազն 35 մարդ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել ձյան սաստիկ տեղումների եւ հորդ անձրեւների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունվարի 10-ին հաղորդում Է The Nation թերթը, ձյան սաստիկ տեղումները հանգեցրել են 23 զբոսաշրջիկների մահվան, որոնց թվում կանայք եւ երեխաներ, Փենջաբի հյուսիս - արեւելյան նահանգի բարձրլեռնային ավտոմայրուղում: Նրանք գտնվել են ավտոմոբիլներում: Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հազար ավտոմոբիլներ Էին արգելափակվել 2 մետրից ավելի բարձրությամբ ձնահյուսերից Մուրրի առողջարանային քաղաքի շրջանում:

Հունվարի 10-ին պակիսցանցի զինծառայողների գործողության շնորհիվ խճուղին մաքրվել Է ձյունից եւ այնտեղ վերականգնվել Է երթեւեկությունը: Բոլոր տուժած զբոսաշրջիկներին օգնություն Է ցույց տրվել, հարյուրավոր մարդիկ են տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը մարդանց մահվան պատասխանատվությունը դել Է Մուրրիի շրջանի վարչակազմի վրա, որը, նրա խոսքով՝ «հանկարծակիի Է եկել ձյան աննախադեպ տեղումների եւ մարդկանց կուտակումների» պատճառով, «որոնք ուղեւորության են մեկնել առանց հաշվի առնելու եղանակային պայմանները»:

Հունվարի 9-ին հորդ անձրեւների հետեւանքով առնվազն 12 բնակիչ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել Պակիստանի հյուսիս - արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում: Տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումներից ավելի քան 20 տուն Է քանդվել: Տարածաշրջանի իշխանությունները պարենային օգնություն եւ դեղորայք են ուղակել աղետի գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում