Լուկաշենկոն անթույլատրելի է համարում Ղազախստանում տեղակայված խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնելը
1 րոպեի ընթերցում
![Լուկաշենկոն անթույլատրելի է համարում Ղազախստանում տեղակայված խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնելը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072565.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ չի կարելի թույլ տալ, որ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղակայումը Ղազախստանում ներկայացվի որպես օկուպացիա:
«Մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն ձեռնարկվել են. մենք օկուպանտ չենք, մենք սեփական ցանկությամբ չենք եկել այնտեղ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, ով պատասխանատու է այդ հսկայական երկրի համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Լուկաշենկոն:
Նա ընդգծեց, որ խաղաղապահ զորակազմը ցուցաբերել է այն աջակցությունը, որի մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը: