Միջազգային

Ղազախստանում 8 հազար մարդ են ձերբակալել անկարգությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում 8 հազար մարդ են ձերբակալել անկարգությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:

Հունվարի 10-ին այդ մասին հայտնել Է օպերատիվ շտաբի Telegram-ալիքը, որը հրապարակել Է Ղազախստանի գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ երկրում ձերբակալված Է 7 939 անձ: Իրավապահներն Ազգային գվարդիայի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողների հետ համատեղ 207 մարդ են ձերբակալել Ալմաթիի երկու շուկաներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն առգրավել Է հինգ առեւանգված ավտոմոբիլ, հափշտակված ապրանքա-նյութական արժեքներ, երկու միավոր ողորկափող եւ չորս միավոր սառը զենք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում