Միջազգային

Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:

Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:

«Երկրի մի շարք շրջաններում իրականացված ահաբեկչական իրադարձությունների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի հետ կապված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր»,-ասվում է Ուալիի տարածած հաղորդագրության տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում