Միջազգային

Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնվել է սահմանադրական կարգը. Տոկաեւ

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնվել է սահմանադրական կարգը. Տոկաեւ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել Է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները: «Սկսվել Է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոքոր տարածաշրջաններում:

Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել Է Տոկաեւը: Նիստում նաեւ զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժայն կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար:

Այդ զորակազմը ժամանել Է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության եւ պահպանության ապահովման գործողությունների համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում: Ղազախստանի նախագահը նաեւ երկրի իրադրության հետագա կայունացման մի շարք կարգադրություններ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում