Ղազախստանի ամբողջ տարածքում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Ըստ «Արմենպրես»-ի՝ այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում են ականատեսները, Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչության շենքը:

Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նաև նախագահի նախկին նստավայրը, Ալմաթի քաղաքի վարչակազմի շենքը և հրդեհել «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը:

Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-19-ը երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում և պարետային ժամ՝ ամեն օր 23:00-ից մինչև 07:00-ն:

Հայերեն English Français Русский

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն