Անահիտ Ավանեսյանը գրիպով պայմանավորված իրավիճակը կայուն է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 օրվա ընթացքում գրիպով պայմանավորված իրավիճակը բավականին կայունացել է, որը կապված է ուսումնական արձակուրդների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,Կառավարության նիստին այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հուսով եմ, որ կայունացման հետ նաև կունենանք որոշակի նվազում: Իրավիճակը մահճակալների և ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին հոսպիտալացված է 595 քաղաքացի`նրանց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են: Գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, ուստի արձակուրդները կնպաստեն, որպեսզի նվազման տեմպը շարունակվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` սեպտեմբերից Հայաստանում առկա են գրիպի դեմ պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չունեն:

«Այն բավականին արդյունավետ է և օգնում է, որպեսզի խուսափենք նաև գրիպով հիվանդանալուց և ծանր ընթացքներից»,- ասաց Ավանեսյանը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով