Միջազգային

Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել Է, որ ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում Է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես Է պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ:

Հենց որ սանիտարական պայմաններ լինեն, որոնք դա թույլ կտան, եւ ես այդ հարցն անձամբ ինձ համար հստակ դարձնեմ, ես կասեմ: Այդ որոշումը ամրապնդվում Է իմ ներսում: Ես պետք Է վստահ լինեմ, որ կկարողանամ այդքան հեռու գնալ, ինչպես ցանկանում եմ»,-ասել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլին:

Նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են ավելի քան երեք տասնյակ թեկնածուներ, որոնց թվում են՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Վալերի Պեկրեսը, լրագրող եւ գրող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել Է «Հետնվաճում» (ReconquՍte) կուսակցության ստեղծման մասին, «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության անդամ Յաննիկ Ժադոն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն (Սոցիալիստներ), ինչպես նաեւ կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում