Միջազգային

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 100 հազարը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 100 հազարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված հիվանդների թիվը, համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ, գերազանցել է 100 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առողջապահության նախարարությունը:

Մասնավորապես, հայտնի է, որ 103 հազար 329 հոսպիտալացվածից 18.5 հազարը վերակենդանացման բաժանմունքներում են:

Համավարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 56 մլն մարդ, վիրուսից մահացել է ավելի քան 820 հազարը: Երկու ցուցանիշներով էլ երկիրն ամբողջ աշխարհում առաջատար է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում