Միջազգային

ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդության ավելի քան 1 մլն դեպք են հայտնաբերել մեկ օրում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդության ավելի քան 1 մլն դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկները վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության ավելի քան 1 միլիոն դեպք «օմիկրոն» շտամի տարածման պայմաններում: Դա մեկ օրվա ընթացքում առավելագույն քանակությունն Է համավարակի սկզբից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր դեկտեմբերի վերջին օրը, այն ժամանակ բժիշկները հայտնաբերել Էին կորոնավիրուսով վարակման շուրջ 590 հազար դեպք:

Հրապարակվող տվյալները կարող են չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ շատ ամերիկացիներ կորոնավիրուսի թեստեր են հանձնում տանը եւ արդյունքները չեն հայտնում վիճակագրություն վարող գերատեսչություններին, նշում Է Bloomberg գործակալությունը:

Համավարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 56 միլիոն դեպք, դրա հարուցած հիվանդությունից մահացել Է 820 հազարից ավելի մարդ:

Դեկտեմբերին ԱՄՆ-ում հիվանդացության կտրուկ աճը հանգեցրեց Է ավիաչվերթերի չեղարկման, դպրցների եւ գրասենյակների փակման, հիվանդանոցների գերծանրաբեռնվածության եւ մատակարարումների շղթաների խախտման , հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում