Ճապոնիայի սուզանավերի վրա կտեղադրվեն մինչեւ 1000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրելմինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում Է, որ թռիչքի՝ մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:

Դրա շնորհիվ Ճապոնիայի հակառակորդների համար ավելի բարդ կլինի կանխատեսել, թե հատկապես որտեղից կկատարվի արձակումը, ինչը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը: Այդ հրթիռների մշակման համար Ճապոնիայի 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլից) բյուջեի նախագծում հատկացվել Է շուրջ 39,3 միլիարդ իեն (մոտավորապես 340 միլիոն դոլար):

Yomiuri-ի տվյալներով՝ սուզանավերի հագեցումը հրթիռներով Ճապոնիայի իշխանությունների կողմից դիտարկվում Է որպես պաշտպանական միջոց հակառակորդի ռազմակայաններին կանխիչ հարվածների կիրառման՝ քննարկվող հայեցակարգի շրջանակներում: Ներկայումս Ճապոնիան չունի նման հրթիռներ եւ սոսկ արդիականացնում Է իր երկու ուղղաթիռակիրները՝ դրանք թեթեւ ավիակիրներ վերածելու նպատակով: Երկրի սպառազինությունում կա 21 սուզանավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան