Ucom-ը և «10x engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունը գործակցել է «10X Engineering» ընկերության հետ՝ տրամադրելով վիրտուալ իրականության սարքավորում, որի միջոցով Մուրացան հիվանդանոցային համալիրի Էնդոկրին բաժանմունք այցելող երեխաներն անցավ բուժում կանցնեն:

Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն, ինչի շնորհիվ նվազում է բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած ցավը և սթրեսը: Արդյունքում երեխան տեղափոխվում է ինտելեկտուալ մուլտֆիլմերի աշխարհ՝ մոռանալով վախի և անհանգստության մասին: Այս բովանդակությունը մշակվել է միջազգային հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ՝ 4-7 տարեկան երեխաների համար ստեղծվել են անիմացիոն և զարգացնող խաղեր: Իսկ 7-11 տարիքային խմբի համար մշակվել են գլուխկոտրուկներ և հետաքրքիր փորձություններ: Ավելին՝ ակնոցն ունի երեխայի հոգեվիճակը զգացող հատուկ սենսորներ, որոնք օգնում են հասկանալ՝ այդ պահին երեխայի անհանգստության աստիճանը և հուզական վիճակը։

«Ucom ընկերության աջակցությամբ ևս մեկ բժշկական կենտրոն ունեցավ վիրտուալ իրականության ակնոց, որի օգնությամբ երեխաները կանցնեն բժշկական պրոցեդուրաներն անցավ և առանց սթրեսի: Ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ», - ասել է «10X Engineering» ընկերության տնօրենԴավիթ Զարգարյանը:

«Ուրախ ենք, որ այս հիանալի նախաձեռնության հեղինակները, Ucom-ի հետ գործակցելով, բժշկական այցելությունների նոր մշակույթ են ձևավորում: Վիրտուալ ակնոցն օգտագործող բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն և բարի ամանոր մտերիմների հետ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

«10X Engineering»-ըհիմնադրվել է 2013 թվականին, զբաղվում է ինժեներական լուծումներով, իսկ վիրտուալ իրականության լուծումը մշակում են 2020 թվականից:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում