Միջազգային

Մահացել է Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը. ABC

1 րոպեի ընթերցում

Մահացել է Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը. ABC

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 82 տարեկան հասակում մահացել Է ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է 2005-ից մինչեւ 2017 թվականը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական գործչի կնոջը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Ռիդի մահվան պատճառ Է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որի դեմ քաղաքական գործիչը պայքարել Է չորս տարվա ընթացքում: Ռիդը ծնվել Է 1939 թվականի դեկտեմբերի 2-ին Սյորչլայթ քաղաքում (Նեւադայի նահանգ):

1970 թվականին նա հաղթել Է Նեւադայում կայացած նահանգապետային ընտրություններում՝ դառնալով ամենաերիտասարդ փոխնահանգապետը նահանգի ամբողջ պատմության ընթացքում: Այդ պաշտոնում նա մնացել Է մինչեւ 1974 թվականը: 1982 թվականին նա ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, եւս 4 տարի անց դարձել Է սենատոր Նեւադայից: 1999 թվականից Ռիդը Սենատում կատարել Է դեմոկրատների առաջնորդի տեղակալի պարտականությունները, իսկ 2005 թվականին միաձայն ընտրվել Է նրանց առաջնորդ: Ռիդն այդ պաշտոնում մնացել Է մինչեւ 2017 թվականը, նախքան քաղաքականությունից հեռանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում