2021թ. նոյեմբերի տվյալներով Հայաստան է այցելել 816 հազար զբոսաշրջիկ. մեծ հոսք եղել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2021 թվականը բավական ակտիվ տարի է եղել, թեպետ թվային ցուցանիշները գոհացնող չեն, եթե դրանք համեմատում ենք 2019 թվականի ու դրան նախորդող տարիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանն՝ ամփոփելով 2021 թվականի արդյունքները:

«Այս տարվա տվյալները դեռ վերջնական ամփոփված չեն, սակայն նոյեմբերի հաշվարկներով ունեցել ենք 816 հազար ներգնա զբոսաշրջիկ: Կարծում եմ, դեկտեմբերի տվյալներն ամփոփելով, մենք 900 հազարի շեմը կանցնենք: Եթե համեմատենք 2020 թվականի՝ դժվար ժամանակաշրջանի, ցուցանիշի հետ, ապա այս տարվա տվյալները 50 տոկոսվ աճել են: 2019 թվականի հետ համեմատելով էլ տեսնում ենք, որ 50 տոկոսով զիջում ենք: Այսինքն՝ անելիքներ ունենք, որպեսզի 2019 թվականի շեմին հասնենք ու առաջ շարժվենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ ունենք հիմնական շուկաներ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են գալիս՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ (այստեղից՝ հիմնականում սփյուռքահայերն են գալիս), Գերմանիա, Վրաստան, Ֆրանսիա: Կան նաև պոտենցիալ համարվող շուկաներ՝ Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Իտալիա: Պոտենցիալ երկրների ուղղությամբ սկսվել է մարքեթինգային արշավ, իրականացվել են ճանաչողական այցեր, իրենց ճանաչված պարբերականներում տպագարվել են Հայաստանի մասին պատմող հոդվածներ:

«Հիմնականում հոսք դեպի Հայաստան նկատվում է Ռուսաստանից ու Իրանից: Նրանց հետաքրքրության դաշտում պատմամշակութային վայրեր այցելություններն են, գաստրո ուղղությունը, արկածային զբոսաշրջությունը: Հետաքրքրությունը կապված է զբոսաշրջիկի ցանկության հետ»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Խոսելով ոլորտի առաջնահերթությունների օրակարգից՝ կոմիտի նախագահի առաջին տեղակալն առանձնացրեց զբոսաշրջության ոլորտի կարգավորմանն ուղղված նոր օրենքի նախագծի մշակումը: Արթուր Խաչատրյանը նշեց, որ մշակման բոլոր փուլերն անցել են, սպասվում է ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկում ու ընդունում: Նրա խոսքով, օրենքի նախագիծը ոչ միայն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում է մշակվել, այլև Հայաստանն ունի պարտավորություններ ստանձնած ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի նկատմամբ:

«Օրենքը ոչ միայն հնարավորություն կտա ծառայությունների որակն ապահովել: Օրենքով նախատեսվում է զբոսաշրջային օբյեկտների ու սուբյեկտների գործունեության գրանցման համակարգ, ինչպես նաև կամավորության սկզբունքով որակավորում, որը հնարավորւթյուն կտա կայուն և մրցունակ ոլորտ ձևավորել: Նախատեսվում են նաև վերահսկողական մեխանիզմներ, որով շուկան ավելի կկարգավորվի»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

2022 թվականին Զբոսաշրջության կոմիտեն շարունակելու է ակտիվ աշխատանքը ճանաչողական այցերի, զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է մասնակցություն Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում կայանալիք զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին:

Այս տարի Հայաստանը մասնակցություն է ունեցել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովին, այնտեղ Հայաստանն ընդգրկվել է գործադիր խորհրդի կազմում: Համաժողովի ընթացքում վերահաստատվեց, որ տարածշրջանային հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսին Հայաստանում, ինչը լավ ազդակ է: Մոտ 40 պետության ներկայացուցիչներ կլինեն Հայաստանում:

Աննա Գզիրյան

Հայերեն English Français Русский

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները