Միջազգային

Ֆրանսիայի իշխանությունները կես տարով կփակեն Բովեի մզկիթն արմատական գաղափարների քարոզման համար. AFP

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները կես տարով կփակեն Բովեի մզկիթն արմատական գաղափարների քարոզման համար. AFP

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ուազի դեպատամենտի պրեֆեկտուրան որոշել Է Բովե քաղաքում փակել մզկիթն արմատական իսլամիզմի գաղափարների քարոզման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի ներկայացուցչին:

«Ուազի դեպատամենտի պրեֆեկտը կարգադրություն Է արել Բովեի մեծ մզկիթը վեց ամսով փակելու մասին: Սույն որոշումն ուժի մեջ կմտնի 48 ժամ հետո»,- նշել են պրեֆեկտուրայում:

Իր հերթին, մզկիթների գործունեությունը կառավարող ասոցիացիան հայտարարել Է Ֆրանսիայի իշխանությունների այս որոշումը դատարանում վիճարկելու մտադրության մասին: Ավելի վաղ Ֆրանսիայի ներքգործնախարարությունում նշել են, որ Բովեի մզկիթի իմամը «հանդես Է եկել ջիհադի գաղափարների արդարացմամբ՝ ատելություն եւ բռնություն բորբոքելով իր քարոզներում»:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ այս պահին 100 մզկիթներ եւ այլ կրոնական հիմնարկություններ գտնվում են հանրապետության հատուկ ծառայությունների հսկողության ներքո: Նախարարության տեղեկատվությամբ՝ վերջին տարիներին պաշտամունքի ավելի քան 20 վայր Է փակվել վարչական որոշումների կապակցությամբ: Ընդամենը Ֆրանսիայի տարածքում աշխատում Է շուրջ 2,5 հազար մզկիթ եւ աղոթարան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում