ԿԳՄՍՆ-ն օրինագիծ է շրջանառում, որի համաձայն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել բուհերի հոգաբարձուների խորհրդում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կարող է ապահովել բուհի ապակուսակցականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դումանյանն ասաց դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Դա հնարավոր է շատ հանգիստ. ոչ մի խնդիր չկա: Պարոն Պապիկյանը ոչ այն պատճառով է ԵՊՀ-ում, որ այնտեղ կուսակցության խնդիրները քննարկի: Նա սովորել է ԵՊՀ-ում և իր ուսանելու տարիներին բավականին ակտիվ է եղել: Երկար տարիներ է անցկացրել բուհում ու քաջ ծանոթ է Երևանի պետական համալսարանին: Պապիկյանն այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, ինչպիսիք եղել են նախկինում, երբ ԵՊՀ-ն իր համեստ բյուջեից 120 և ավելի մլն դրամ է փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ամեն տարի և ոչ միայն ԵՊՀ-ն, այլև բոլոր պետական բուհերը: Պապիկյանն այնտեղ է, որ նման բան չլինի: Ես վստահ եմ, որ չի լինի»,-շեշտեց Դումանյանը:

Նախարարը հիշեցրեց, որ խոսվում է միայն Սուրեն Պապիկյանի մասին, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Դումանյանի խոսքով՝ համապատասխան օրենքի նախագիծ են շրջանառում և հույս ունեն, որ Ազգային ժողովում այն կընդունվի: Ըստ նախագծի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել բուհերի հոգաբարձուների խորհրդում:

Սուրեն Պապիկյանը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2021 թվականի նոյեմբերի 6-ին:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել