Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել Լաթաքիայի նավահանգստի շրջանում հարվածների մասին հաղորդումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը դեկտեմբերի 28-ին հրաժարվել Է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն իսրայելական հրթիռային հարվածների մասին Սիրիայի Լաթաքիայի ծովային նավահանգստի շրջանում:

«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- հեռախոսով ասել Է իսրայելացի զինվորականների ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել Է, որ երկրի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները դիմագրավել են իսրայելական ավիահարվածները Սիրիայի Լաթաքիայի նահանգի նավահանգստի շրջակայաքում:

Հեռուստաալիքի կադրերում երեւում Է ընդարձակ բռնկում բեռնարկղների հրապարակում: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հրթիռային հարվածները հասցրել Է Միջերկրական ծովի օդային տարածությունից:

Լաթաքիայի նավահանգիստը գտնվում Է Հմեյմիմում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա եւ Սիրիայի ծովային դարպասն Է:

Այդ նավահանգստով են երկրում ստացվում առաջին անհրաժեշտության ապրանքները եւ պարենը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ