Ռոբերտ Քոչարյանն ընդունում է`կրթության և մշակույթի ոլորտում իր իշխանության օրոք ինչ-որ բան այն չեն արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է, որ իր իշխանության տարիներին կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումներ են իրականացվել, սակայն ընդունում է, որ այդ ուղղությամբ ինչ-որ բան այն չեն արել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քոչարյանն այս մասին ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ սխալ չեն գործում նրանք, ովքեր ոչինչ չեն անում:

«Ենթադրում էինք, որ բարեփոխումները ինչ-որ արդյունքների պետք է բերեին, ավելի զգալի արդյունքների, բայց տեսնում եմ, որ չկա: Չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, որ իր համար այս վիճակն անսպասելի էր:

«Ես չէի մտածում, որ մեր կրթական համակարգը այսպիսի տխուր վիճակում է գտնվում: Ուզում եմ հասկանալ՝ այն ժամանակ էլ է՞ր այդ վիճակում, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ ինչ-որ բան այն չենք արել կրթության ու մշակույթի ոլորտում: Կրթությունն ու մշակույթը պետք է քո ինքնության մեջ ձեւավորեին հզոր կապ հողի հետ: Երբ հողից կտրվում ես, միայն բարձրագույն արժեքը քո ընտանիքն է, ապա դու ունենում ես այն վիճակը, որ ունենք այսօր: Սկսում է աշխատել «որտեղ հաց, էնտեղ կաց» բանաձեւը, հողերի ու սարերի կորուստը չես ընդունում որպես սպառնալիք քո ընտանիքին: Պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ»,-եզրափակեց Քոչարյանը:

Հայերեն Русский

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները