Միջազգային

Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 064 դոլար:

Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը կազմում Է 18 տոկոս: Եվրոպայում գազի սակարանային գինը դեկտեմբերի 21-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարի նշագիծն սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի ստորգետնյա պահեստաաններում գազի անոմալ ցածր պաշարների ֆոնին: Սակայն TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն Է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը 2021 թվականին կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում