Ձյան առատ տեղումները Կալիֆոռնիայում կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձնախառն սաստիկ փոթորիկը Սուրբ Ծննյան հանգստյան օրերին կաթվածահար Է արել գլխավոր ավտոմայրուղիները Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Նեւադայի լեռներում: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ճանապարհորդությունը Սիեռա-Նեւադայում կարող Է դժվարանալ մի քանի օր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

Ռինոյի (Նեւադայի նահանգ) իշխանությունները հայտարարել են, որ երեք մարդ Է տուժել ավտոմայրուղու վրա 20 մեքենաների բախվելու հետեւանքով. վարորդները գանգատվել են դեկտեմբերի 26-ին արձանագրված վատ տեսանելիությունից: Կալիֆոռնիայի տրանսպորտի դեպարտամենտը նաեւ փակել Է բազմաթիվ այլ ճանապարհներ՝ նախազգուշացնելով ավտոմոբիլների վարորդներին:

«Սպասեք լուրջ խափանումների բոլոր ճանապարհներով ուղեւորությունների ժամանակ»,-դեկտեմբերի 26-ին Twitter-ում հաղորդել Է Ռիոյի օդերեւութաբանական ազգային ծառայության վարչությունը: Օդերեւութաբանական ծառայությունը Տախո լճի համար փոթորկի նախազգուշացում Է արել մինչեւ դեկտեմբերի 28-ը գիշերվա ժամը 1-ը՝ առատ ձնատեղումների եւ քամու պոռթկումների պատճառով, որոնք կարող են հասնել ժամում 45 մղոնի (ժամում 72 կիլոմետրի), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները