Ստամբուլում օտարերկրացի ահաբեկիչներ են ձերբակալվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սաբահ» պարբերականը:
Նշվում է, որ ձերբակալված անձինք ահաբեկչություններ են նախապատրաստել:
Թե ինչ ազգի ներկայացուցիչներ են օտարերկրացիները, դեռևս չի հաղորդվում:
Կարդացեք հոդվածը` Русский