Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071688.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2090 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 922 հազար 707 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1768 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է878 հազար 22 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 76 մարդ, ընդհանուր՝ 13 հազար 443 մարդ: