Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են մի քանի կարևոր կադրային հարցեր: Առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան որոշում է կայացրել լքել պաշտոնը», - ասել է Կոբախիձեն:

Նա հայտնել է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանին որպես նոր խոսնակ կներկայացնի Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը,որը զբաղեցնում էր կուսակցության հասարակայնության հետ կապերի քարտուղարի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում