Պաշտոնական

Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին եւ պալատի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում եմ ՀՀ ազգային ժողովից, հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը եւ նախաձեռնությունները: Կարեւորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաեւ հայրենադարձության խթանմանը նպաստող մեխանիզմների ներդրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում