Միջազգային

6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 22-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Մեքսիկայի հարավ - արեւմտյան ափի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Մեքսիկայի Պուերտո Վալյարտա քաղաքից (Խալիսկոյի նահանգ), որտեղ բնակվում Է ավելի քան 203,3 հազար մարդ, 286,9 կիլիոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում