ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Աֆղանստանին աջակցություն տրամադրելու բանաձև է ընդունել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը թույլ է տալիս սառեցված ֆինանսական ակտիվներից գումար հատկացնել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ի աջակցություն բանաձևի են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները: