Միջազգային

Գերմանիան մտահոգված է Ուկրաինայի շուրջ իրադրությամբ

1 րոպեի ընթերցում

Գերմանիան մտահոգված է Ուկրաինայի շուրջ իրադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան խիստ մտահոգ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը:

«Ես խիստ անհանգստացած եմ, սակայն դա նշանակում է, որ պետք է օգտագործել դեպի երկխոսություն շարժվելու յուրաքանչյուր միլիմետրը»,- ասել է նա: Բերբոլը կարևորել է «նորմանդյան ձևաչափով» բանակցային սեղանին վերադառնալը՝ օգտագործելով շփումները Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, ինչը թույլ կտա խուսափել հետագա լարումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում