Քադիրովը Թուրքիայի իշխանություններին մեղադրել Է ահաբեկիչներին աջակցելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Թուրքիայի իշխանություններին մեղադրել Է ահաբեկիչներին աջակցելու մեջ, որոնք հանցագործություններ են կատարում Ռուսաստանում, եւ ՌԴ ԱԳՆ-ին կոչ Է արել՝ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ երկրի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ դիմել են Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, ուժային կառույցների եւ հոգեւորականության ներկայացուցիչները՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք թաքցնում են Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին, իսկ այնուհետեւ Համացանցում ցեխ են նետում երկրի եւ հանրապետության ամբողջ ղեկավորության վրա: Նրանք այնքան անկաշկանդ են իրենց զգում Թուրքիայում, որ իրենց ցինիկ, հանդուգն ու սադրիչ հակառուսական ելույթներում չեն գարշում անպաշտպան կանանց նկատմամբ ստորություններից»,-Քադիրովը գրել Է իր Telegram-ալիքում:

Նա նաեւ դիմել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ պահանջելով որոշակիություն մտցնել. «Կա՛մ դուք ստանում եք մի պետության կարգավիճակ, որն աջակցում Է ահաբեկիչներին, կա՛մ հանդես եք գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հստակ ու ազնիվ հարաբերությունների օգտին՝ չփոխելով համոզմունքները նրա թիկունքում»: Նա նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ին կոչ Է արել՝ նախազգուշական դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, «քանի որ Թուրքիայի իշխանությունների գործողություններն ուղղակի սպառնալիք են ռուս-թուրքական հարաբերությունների համար, որոնք զարգացել են դարերով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն العربية Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ