Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ  Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով, ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դրանից չենք վախենում, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով՝ ինչպես ցանկացած գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք նաև ուղիղ երկխոսության», - ասել է Զելենսկին՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հարցին։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, և անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարել Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք հանդիպման տարբեր ձևաչափեր ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարը դեռևս տեսանելի չէ, քանի որ նախկին համաձայնագրերի ձևերն ու կարգավիճակը չեն փոխվում։ Միաժամանակ նա հիշեցրել է Պուտինի պատրաստակամությունը նման երկխոսության՝ համապատասխան օրակարգի առկայության դեպքում, ինչը բազմիցս ընդգծվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում