Միջազգային

Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները

2 րոպեի ընթերցում

Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք, ինչպես նաև հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերի բովանդակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք փոխանցվել են արևմտյան գործընկերներին, այդ թվում` Գերմանիային։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների ընթացքում շարունակել մտքերի փոխանակումը միջազգային և երկկողմ օրակարգի այլ թեմաների շուրջ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում