Հասարակական

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ Երևանում կանցկացվի միջկառավարական հանձնաժողովի նիստ

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ Երևանում կանցկացվի միջկառավարական հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացվելու է դեկտեմբերի 21-22-ը: Դեկտեմբերի 21-ին քննարկումներ են կայացել փորձագիտական մակարդակով, վաղը՝ դեկտեմբերի 22-ին նիստը կկայանա երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում