Կապիտոլիումում գրոհի մասնակցին գրեթե չորս տարվա բանտարկության են դատապարտել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Դեւլին Թոմսոնը 3 տարի 10 ամիս ժամկետով բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա իրականացված գրոհի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

«Տղամարդն այսօր 46 ամիս ժամկետով բանտարկության Է դատապարտվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա հարձակվելու համար, որը հունվարի 6-ին տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ»,-հետեւում Է հայտարարությունից:

Քսանութ տարեկան Թոմսոնն անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ոստիկանության հասցեին անպատշաճ խոսքեր Է բացականչել եւ նրանց վրա տարբեր առարկաներ նետել, այդ թվում՝ դրոշաձող, ինչպես նաեւ խլել ոստիկաններից մեկի վահանը:

Հունվարի 6-ին այն ժամանակ գործող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը մի քանի ժամով ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները