Միջազգային

27 մարդ մահամերձ վիճակում Է Օսակայում բռնկած հրդեհի հետեւանքով. Kyodo

1 րոպեի ընթերցում

27 մարդ մահամերձ վիճակում Է Օսակայում բռնկած հրդեհի հետեւանքով. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առվազն 28 մարդ Է տուժել այն հրդեհի հետեւանքով, որը դեկտեմբերի 17-ին տեղի Է ունեցել Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքում: Այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ որում նրանցից 27-ը գտնվում Է սրտի եւ թոքերի կանգի վիճակում. Ճապոնիայում այդպես են հայտնում նրանց մասն, ում մոտ մահը լիազոր բժշկի կողմից դեռ չի հաստատվել հատուկ ընթացակարգով:

Բռնկումը տեղի Է ունեցել քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանից ոչ հեռու բանուկ թաղամասում՝ գրասենյակային շենքերից մեկի չորրորդ հարկում: Շենքում գտնվում են կլինիկա, գեղեցկության սրահ, անգլերենի դպրոց եւ մի քանի գրասենյակներ: Ոստիկանությունը կասկածում Է, թե հրդեհի պատճառ կարող Էր դառնալ հրկիզումը: Ենթադրաբար, կլինիկայի այցելուները եւ անձանազմը հայտնվել են արգելափակման մեջ եւ չեն կարողացել դուրս գալ: Բռնկումից անմիջապես հետո պատահարի վայր Է ժամանել 30-ից ավելի հրշեջ անձնակազմ: Նրանք կես ժամում մարել են կրակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում