Տարածաշրջանային

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի արձանի բացումը

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի արձանի բացումը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդագրությանը:

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, զինյալների և կոլաբորացիոնիստների հիշատակին ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ մոտեցումը անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի ու կետի», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան:

Ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի Քոջայելի մարզի Քյորֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անունով պուրակ բացելու մասին: Ընդ որում, տեղական իշխանությունները Դուդաևին անվանել էին «ազատության համար պայքարի խորհրդանիշ»:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է եղել, որը հանդես էր գալիս Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և ղեկավարում էր ռուսաստանյան դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները: Դուդաևը սպանվել է 1996 թ. ապրիլի 21-ին չեչենական Գեղի-Չու գյուղում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում