Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը հուշամեդալներով պարգեւատրել է Հանրային հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը հուշամեդալներով պարգեւատրել է Հանրային հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է պարգեւներ հանձնել հեռուստատեսության անխափան եթերն ապահովող եւ տարիների ավանդ ունեցող աշխատակիցներին:

Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգեւատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Գառնիկ Թեփուչեկյանին, Պետրոս Ղազարյանին, Թերեզա Կասյանին, Մելիք Մայիլյանին, Արմինե Նիկողոսյանին, Պողոս Նազարյանին, Արթուր Ղանդիլյանին, Սամվել Աղանյանին, Մարինե Բլբուլյանին, Խորեն Լեւոնյանին, Հերմինե Բաղդասարյանին եւ Օլեգ Սուքիասյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում