Տնտեսություն

Տրամադրված վարկերի ծավալը նվազել է 8 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բանկերում ներդրված ավանդներն աճել են 4.4 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի ծավալը նվազել է 8 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հոկտեմբեր ամսվա ավարտի դրությամբ կա 4.4 տոկոս աճ՝ ավանդների գծով, ունենք վարկերի մասով 8 տոկոս նվազում: Վարկերը նաև հաշվի են առնում բազայի էֆեկտը, որը ունենք նախորդ տարի կառավարության կողմից իրականացված լայնածավալ ծրագրերի որոշակի կրճատմամբ»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ միգուցե մարդիկ պատրաստվում են մյուս տարի իրականացվելիք ներդրումներին, պետության կողմից իրականացվելիք ներդրումներին պետք է հաջորդեն մասնավոր ներդրումները: «Միգուցե տեսնենք, որ այս պահի դրությամբ որոշակի զգուշավորությանը մյուս տարի հաջորդեն որոշակի ներդրումային ծրագրերի իրականացում և վարկավորման ծավալների որոշակի աճ»,-նշեց ԿԲ նախագահը:

Ֆինանսական համակարգը կայուն է և կապիտալացված, այս պահին իրացվելիության, վճարունակության խնդիրներ չկան:

Հայերեն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ