Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
2 րոպեի ընթերցում

Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: «Արմենպրես»-ին Ակբա Լիզինգից տեղեկացրին, որ մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար «Կասկո» ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:
«Ակբա Լիզինգը, լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ից։ Այստեղ մենք ներկայանում ենք որպես «Հիմնական գործընկեր»՝ մեծ ներդրում ունենալով Leasing Expo-ի կայացման գործում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Ակբա Լիզինգի հետ համագործակցում ենք արդեն բավական երկար ժամանակ, ունենք նշանակալի ցուցանիշներ գրանցած, այս էքսպոյի շրջանակում ներկայացնում ենք հատուկ առաջարկներ․ ցանկացած ձեռքբերման համար ունենք հավելյալ 3% զեղչ, ինչպես նաև առաջին տարվա համար անվճար «Կասկո» և գույքի ապահովագրություն»,– նշել է SINO Armenia ընկերությունների խմբի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։
«Մեր գործընկեր Ակբա Լիզինգի հետ միասին ներկայացնում ենք «Հիտաչի» էքսկավատորներ 40 տոննա հաշվով, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել եվրոյի պարագայում՝ 0%, դոլարի դեպքում` 2% և դրամի դեպքում` 4% և ավելի»,– նշել է «Ձիլլի գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մհեր Ղալեչյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։