Տնտեսություն

Տարբեր ոլորտների գործարարները շեշտում են հարկ վճարելու կարևորությունը որպես երկրի զարգացման շարժիչ ուժ

2 րոպեի ընթերցում

Հարկ վճարելը յուրաքանչյուր քաղաքացու կարևոր և կամային որոշումն է։ Վճարելով հարկերը՝ հնարավոր է ապահովել պետության ֆինանսական կայունությունը, կառուցել դպրոցներ, վերանորոգել ճանապարհներ, աջակցել առողջապահությանը, կրթությանը և խթանել տնտեսական աճը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների օրվա առթիվ հրապարակած տեսանյութում։

«Յութուբ»-ի պաշտոնական էջում հրապարակված «Հարկ վճարելու կարևորությունը՝ տարբեր ոլորտների գործարարների տեսանկյունից» վերնագրով տեսանյութում անդրադարձ է կատարվում հարկերի վճարման դերին պետական կառուցակարգերի կայացման մեջ։

Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ կարևորել են մասնավոր բիզնեսի մասնակցությունը պետության կայունության և զարգացման գործում։ Ըստ նրանց՝ հարկ վճարելը բիզնեսի կողմից պետությանն աջակցելու միակ ուղիներից է, որն ուղղակի ազդեցություն ունի պետության ներքին ամրության և հասարակական համակարգերի արդյունավետության վրա։

Գործարարները շեշտում են, որ հարկ վճարելով՝ ստեղծվում են աշխատատեղեր, զարգանում է տնտեսությունը, և ապահովվում է այն կայուն միջավայրը, որտեղ մարդը կարող է ապրել, ստեղծել և ներդրում կատարել իր տեսլականի իրագործման համար։

Նրանց կարծիքով՝ հարկերի վճարումն արտահայտում է ոչ միայն տնտեսական պարտականություն, այլ նաև քաղաքացիական կամք՝ ապրել երկրում, աջակցել նրա բանակին, մշակույթին, կրթությանը և առողջապահությանը։ Սա ընկալվում է որպես ներդրում ոչ միայն ներկա բարեկեցության, այլ նաև ապագա հասարակության ձևավորման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում