Տնտեսություն

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից

2 րոպեի ընթերցում

default
default

Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ակբա Լիզինգը մատակարարների հետ համագործակցությամբ  առաջարկում  է բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար «կասկո» ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ:  

«Լիզինգ  էքսպոյի շրջանակում  մեր  մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ  առաջարկներ, որոնք  այլ  հավասար   պայմաններում   երբևիցե   չեն  եղել  Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։ 

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, այն ներկայացնում է ֆինանսական լուծումներ, որոնք իրական փոփոխություն և աճ են բերում բիզնեսներին և, ընդհանուր առմամբ, մեր երկրի տնտեսությանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։ 

 Վերջին հինգ տարիների ընթացքում Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում