Միջազգային

Հունգարիայում վթարի Է ենթարկվել միգրանտներ փոխադրող ավտոմեքենան

1 րոպեի ընթերցում

Հունգարիայում վթարի Է ենթարկվել միգրանտներ փոխադրող ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս չորսը տուժել այն վթարի հետեւանքով, որը դեկտեմբերի լույս 14-ի գիշերը տեղի Է ունեցել երկրի հարավի Մորահալոմ քաղաքում: Ինչպես հայտնել Է Հունգարիայի ոստիկանությունը, միգրանտներ փոխադրող ավտոմոբիլը բախվել Է մի տան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավտոմոբիլը բախվել Է տանը եւ շրջվել: Բացի վարորդից ավտոմեքենայում եղել են տասն անօրինական միգրանտներ: Վթարի հետեւանքով տուժել Է չորս հոգի՝ վարորդի հետ միասին, մնացածները տեղում զոհվել են: Վարորդը ձերբակալվել Է եւ պատասխանավտության ենթարկվել ոստիկանության օկրուգային վարչությունում (…) մարդկանց մաքսանենգության եւ մահացու վախճանով դժբախտ պատահարի ստեղծման համար»,- ասված Է ոստիկանության՝ հրապարակված հայտարարության մեջ: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չի բերված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում