Միջազգային

Ինդոնեզիայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):

USGS-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 03:20-ին (Երեւանի ժամանակով 07:20-ին), օջախն ընկած Է 76 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժ Էպիկենտրոնը գտնվում Է Մաումերե քաղաքից (բնակչությունը՝ 47,5 հազար մարդ) 91 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ (EMSC), 7,2 մագնիտուդով երկրաշարժի օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում