Մեծ Բրիտանիան հայտնում է կորոնավիրուսի օմիկրոն շտամով պայմանավորված մահվան դեպքի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ օմիկրոնով պայմանավորված մահվան դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle» -ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Ցավոք, օմիկրոնն իր ազդեցությունն է թողնում հոսպիտալացումների վրա: Ցավոք, նաև հաստատվել է այն, որ մահացել է կորոնավիրուսով վարակված մեկ անձ, ում մոտ հաստատվել էր օմիկրոն շտամը»,-նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ օմիկրոն շտամով պայմանավորված աշխարհում առաջին մահվան դեպքի մասին հայտնում է Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 60-ից ավելի երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել և նշել, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է:

Հայերեն

Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում հարգալից քաղաքական բանավեճի կոչ է արել

Հայ վաճառողները պատրաստել են դպրոցական տեսականին․ գնումներ՝ մինչև 3 օր առաքմամբ

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են համագործակցության օրակարգը

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը