Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130,764-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2706 նոր դեպք, որից 442-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 1521 հազար 524 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 963 հազար 373-ը: 3126 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 58 մլն 778 հազար 763 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 49 մլն 560 հազար 783-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 2 մլն 745 հազար 192 քաղաքացի:

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ