Քաղաքականություն

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

1 րոպեի ընթերցում

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14 - ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Եվ վաղը երեկոյան նա նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում