Արտասահմանում պատվաստված անձինք կկարողանան ՌԴ-ում COVID-հավաստագրեր ստանալ ըստ հակամարմինների թեստի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն ռուսաստանցիները, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա պատվաստանյութերով կամ «Սպուտնիկ V»-ով, կկարողանան կես տարի գործողության ժամկետով ռուսաստանյան COVID-հավաստագրեր ստանալ հակամարմինների թեստ հանձնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Նրանք (արտասահմանում «Սպուտնիկ V»-ով պատվաստված ՌԴ քաղաքացիները), ժամանելով կամ գտնվելով այստեղ (Ռուսաստանում), կկարողանան հակամարմինների համապատասխան անալիզ հանձնել: Հակամարմինների առկայության դեպքում նրանց համապատասխան փաստաթուղթ կտրվի վեց ամիս ժամկետով»,-ասել Է Գոլիկովան՝ հանդես գալով դեկտեմբերի 13-ին ՌԴ Պետդումայում կայացած «Միասնական Ռուսաստան» խմբակցության նիստում: Նույն այդպիսի սխեմա Է նախատեսվում այն ռուսաստանցիների համար, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա արտադրության պատվաստանյութերով, հավելել Է նա:

«Մեր քաղաքացիները, որոնք ստացել են օտարերկրյա պատվաստանյութեր, կարող են նաեւ հակամարմինների թեստ հանձնել, ստանալ կես տարվա գործողության ժամկետով հավաստագիր»,-նշել Է փոխվարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը