Միջազգային

Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով

2 րոպեի ընթերցում

Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին կարգադրել Է լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել Կենտուկիի իշխանություններին տոռնադոների եւ փոթորիկների պատճառով՝ նահանգում տեղի ունեցածը համարելով խոշորագույն տարերային աղետ: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, Միացյալ Նահանգների ղեկավարը «հայտարարել Է, որ Կենտուկի նահանգի տարածքում տեղի Է ունեցել խոշոր տարերային աղետ, եւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել» տեղի իշխանություններին «այն շրջաններում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար, որոնք տուժել են սաստիկ փոթորիկներից, փոթորկալից քամուց, հեղեղումներից եւ տոռնադոներից»: «Օգնությունը կարող Է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր կացարանի եւ տների նորոգման, ցածրատոկոս փոխառությունների համար չապահովագրված ունեցվածքի վնասի հատուցման նպատակով, եւ այլ ծրագերի համար, որոնք կօգնեն մասնավոր անձանց եւ գործարարության տերերին ոտքի կանգնելու տարերային աղետի հետեւանքներից», հավելել են Սպիտակ տանը:

Դեկտեմբերի 11-ին Բայդենը հավանություն Է տվել Կենտուկիում արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը եւ օգնություն Է հատկացրել նահանգին: Ինչպես հայտարարել Է Կենտուկիի նահանգապետ Էնիդի Բեշիրը, նահանգի տարածքում ավելի քան 80 մարդ Է զոհվել տոռնադոների պատճառով: Նա հնարավոր Է համար, որ զոհերի թիվը կաող Է գերազանցել 100-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում